«Հրապարակ». «Ժամկետանց ապրանքը հայտնաբերվել է «Շահինանս» խանութում»

«Հրապարակ». «Ժամկետանց ապրանքը հայտնաբերվել է «Շահինանս» խանութում»

«Հրապարակ»-ը գրել է, որ Սննդի տեսչության ձերբակալված աշխատողների գործն առնչվում է Մաշտոցի 40 հասցեում գտնվող «Շահինանս» խանութին։ Այն պողոտայի նախկին «փոսի կոմիսիոնից» քիչ ներքև է գտնվում։ Արևելյան ոճի ճոխ վաճառասեղաններին ընկուզեղենի և չրեղենի հարուստ տեսականի է ցուցադրված՝ բավականին բարձր գներով։ Այսօր խանութը, որի տերերը, լուրերի համաձայն, իրանցիներ են, փակ է, վաճառասեղանները հավաքված, լույսերը մարված։

«Խանութում հաշվառում է, այդ պատճառով փակել են»,- ասել են «Շահինանս»-ի աշխատողները։ Երբ է բացվելու «Շահինանսը», նրանք դժվարացել են ասել։

Թերթը հիշեցնում է, որ փետրվարի 4-ին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալված են սննդի տեսչության երկու աշխատակիցներ։ Նրանք, ըստ տարածված տեղեկությունների, ժամկետանց սնունդ են հայտնաբերել խանութում և այս փաստի վրա աչք փակելու դիմաց 200 հազար դրամ կաշառք պահանջել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում