Լոս Անջելեսում իրար են բախվել երկու թեթև շարժիչով ինքնաթիռներ

Լոս Անջելեսում իրար են բախվել երկու թեթև շարժիչով ինքնաթիռներ

Լոս Անջելեսում խաղաղ օվկիանոսի վրայով թռչելիս իրար են բախվել երկու թեթև շարժիչով ինքնաթիռներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Associated Press-ը: Նախնական տվյալներով՝ երկու ինքնաթիռներում գտնվել է 3 մարդ: Նրանց երկուսը 61 և 81 տարեկան տղամարդիկ են եղել, իսկ մյուսը` 72-ամյա կին:

Բախումը տեղի է ունեցել ափից մոտ 3 կմ հեռավորության վրա՝ տեղի ժամանակով 15:30-ին: Ուղևորներին փնտրելու նպատակով վթարի վայր են ժամանել շուրջ 20 ջրափրկարարներ: Նրանց առայժմ հաջողվել է գտնել ինքնաթիռների բեկորները: Այդ հատվածում ջրի խորությունը կազմում է 25-28 մետր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում