ՌԴ-ից հայտնել են, թե երբ դեպի Եգիպտոս թռիչքները կվերսկսվեն

ՌԴ-ից հայտնել են, թե երբ դեպի Եգիպտոս թռիչքները կվերսկսվեն

Ռուսաստանը կվերսկսի թռիչքները Եգիպտոս միայն այն բանից հետո, երբ երկրի օդանավակայաններում ուժեղացվեն անվտանգության միջոցառումները: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-ն, այս մասին հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Մակսիմ Սոկոլովը:

«Ամեն բան կախված է եգիպտական կողմից: Երբ նրանք կապահովեն անհրաժեշտ պայմաններ, որոնք կհամապատասխանեն անվտանգության պահանջներին, մենք կստուգենք, կհամոզվենք դրանում, այդ ժամանակ միանգամից կվերսկսենք թռիչքները»,- ասել է Սոկոլովը` հավելելով, որ այս առնչությամբ շփումներ կան, սակայն դեռ սպասում են արդյունքների:

ՌԴ տրանսպորտի նախարարը հավելել է, որ նախաձեռնությունը պետք է լինի եգիպտական կողմից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում