Կրթության համակարգը նպաստել է, որ հասարակական-քաղաքական դաշտը համալրվի բանիմաց երիտասարդ կադրերով. Արմեն Աշոտյան

Կրթության համակարգը նպաստել է, որ հասարակական-քաղաքական դաշտը համալրվի բանիմաց երիտասարդ կադրերով. Արմեն Աշոտյան

Կրթության համակարգը վերջին տարիներին նպաստել է, որպեսզի հասարակական-քաղաքական դաշտը համալրվի բանիմաց, գործունյա, երիտասարդ կադրերով: Այս մասին փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Կարծում եմ, նրանց մի մասը հանգրվանել է նաև Հայ հեղափոխական դաշնակցությունում, Հանրապետականում հաստատ հանգրվանել է, տեսնում եմ նաև ընդդիմադիր կուսակցություններում: Այնպես որ վստահ եմ, Դաշնակցությունում էլ կան: Եթե խոսքն ուզում եք տանել կոալիցիային, այստեղ պետք է դնենք վերջակետ ու չենք խոսի»,- նշեց Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շուրջ խոսակցություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում