Գործազրկության էական աճ չի լինի. Մեդվեդև

Գործազրկության էական աճ չի լինի. Մեդվեդև

ՌԴ-ի կառավարությունը երկրում  գործազրկության էական աճ չի սպասում: Այս մասին հայտարարել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության  համագումարին: Նրա խոսքով, այն  շրջաններում, որտեղ  աշխատանքային զբաղվածության հետ կապված իրավիճակի լարվածություն է նկատվել, անցած տարի պետության կողմից հավելյալ աջակցություն է տրամադրվել:

Մեդվեդևը վստահեցրել է, որ այս տարվա համար ևս բյուջեում համապատասխան միջոցներ են առանձնացվել: Ավելին, ՌԴ վարչապետը շեշտել է, որ բացի շրջաններից կառավարությունը կֆինանսավորի նաև զբաղվածության խնդրի լուծմանն աջակցող ծրագրերը:

«Ընդհանուր հաշվով գործազրկության էական աճ չենք ակնկալում: Բայց դրա համար պետք է, որ բոլորս մաքսիմալ ակտիվ աշխատենք», -ասել է Մեդվեդևը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում