Դիարբեքիրի Սուր գավառում չորս թուրք զինվոր է վիրավորվել

Դիարբեքիրի Սուր գավառում չորս թուրք զինվոր է վիրավորվել

Դիրաբեքիրի Սուր գավառում, որի բոլոր թաղամասերում հայտարարված է փողոց դուրս գալու արգելք, նոր բախում է տեղի ունեցել թուրքական ուժայինների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:Քուրդ զինյալների և թուրք զինվորականների միջև ի հայտ եկած նոր բախման հետևանքով վիրավորվել է 4 զինվոր: Նրանց անմիջապես տեղափոխվել են Դիարբեքիրի հիվանդանոց:

Հաղորդվում է, որ Սուրում դեռևս շարունակվում են բախումները:Սուրի նահանգապետարանը 2016 թվականի հունվարի 2-ի գիշերը հայտարարություն է տարածել, որ Սուր գավառի 4 թաղամասերում ևս պարետային ժամ է հայտարարվում։ Հայտարարության համաձայն` այժմ ամբողջ Սուր գավառը փակ է լինելու մինչև նոր հրահանգի արձակումը։ Դրա 11 թաղամասում արգելքը չի հանվում արդեն 66 օր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում