Չթաքնվել, այլ լսել մարդկանց. 30 աստիճան ցրտին դրսի աղբյուրներից են ջուր բերում. Մեդվեդև

Չթաքնվել, այլ լսել մարդկանց. 30 աստիճան ցրտին դրսի աղբյուրներից են ջուր բերում. Մեդվեդև

«Եդինայա Ռոսիա» կուսակցության  համագումարին  ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը  քննադատել է տարածաշրջանային այն ղեկավարներին, որոնց վերահսկողության տակ գտնվող ճանապարհները բարեկարգ վիճակում չեն, խնդիրներ կան ենթակառուցվածքների հետ կապված:

«Կան շրջաններ, որտեղ և նավթ կա, և գազ, և անտառ, և ոսկի, բայց չկան լավ ճանապարհներ»,- նկատել է Մեդվեդևը և հավելել, թե 21-րդ դարում մարդիկ 30 աստիճան ցրտին դրսի աղբյուրներից  են ջուր բերում, ինչը որևէ ղեկավար չի անի:

Ըստ նրա՝ Ռուսաստանը դա միայն Մոսկվան չէ, ոչ էլ տարածաշրջանների վարչական կենտրոնները. «Ռուսաստանը սկսվում է փոքր քաղաքներից, գյուղերից, բակերից և շենքերի մուտքերից: Այնտեղից, որտեղ մարդիկ մեզանից կոնկրետ լուծումներ են սպասում: Ավելին, մարդիկ իրենք էլ պատրաստ են գաղափարներ առաջադրել, իսկ  շրջանային և  քաղաքային  իշխանությունները պետք է կարողանան լսել այդ նախաձեռնությունները, կարողանան  հաղորդակցվել. բացատրել մեր մոտեցումները, մարդկանց հետ ուղիղ շփումների մեջ լինել՝ լինի դա փողոցում, բակում, թե անհատական  ընդունելության ժամանակ: Չպետք է թաքնվել, այլ՝ շփվել: Սա պետք է լինի մեր կուսակցության ռազմավարությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում