«Ջերմոցային» թեկնածուներ մեզ պետք չեն. Մեդվեդև

«Ջերմոցային» թեկնածուներ մեզ պետք չեն. Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին հայտարարել է, որ տնտեսական դժվարությունների շրջանում սկզբունքորեն կարևոր է հաղթել բաց քաղաքական պայքարում: Վերջինն իր կուսակիցներին հորդորել է քաղաքացիներին չխոստանալ այն, ինչ չեն կարողանա իրականացնել:

«Մենք պատասխանատու քաղաքական ուժ ենք, հատկապես սուղ բյուջեի պայմաններում: Մենք վստահորեն մուտք ենք գործում քաղաքական նոր փուլ: 2016-ը պատասխանատու որոշումների տարի է, որոնք պետք է ընդունեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ չինովնիկները»,- ասել է Մեդվեդևը,  հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մեդվեդևը հանձնարարել է կարճ ժամանակում ավարտել կուսակցության նախընտրական ծրագրի մշակումը, քանի որ երկրի քաղաքացիներն ուզում են իմանալ, թե ինչպես են իրենք ապրելու վաղը՝ պնդելով, որ «Եդինայա Ռոսիան» միակ  քաղաքական ուժն է, որն ի զորու է կատարել ստանձնած պարտավորությունները: Ըստ նրա՝ քաղաքացիներն ընտրելով  իրենց թեկնածուներին, պիտի հասկանան, որ իրենք են քաղաքականություն  «ստեղծողը»:

««Ջերմոցային» թեկնածուներ մեզ պետք չեն: Միայն նրանք, որոնք կստանան մարդկանց իրական աջակցությունը, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին: Այլ տարբերակ «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակում ընդգրկվելու չկա»,-ընդգծել է Մեդվեդևը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում