Ֆեդերիկա Մոգերինին առաջիկայում կայցելի Իրան

Ֆեդերիկա Մոգերինին առաջիկայում կայցելի Իրան

Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է «պատմական այց» կատարել Իրան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-ն:

«Դա կլինի կարևոր այց, որը մենք արդեն նախապատրաստում ենք իրանցի գործընկերների հետ»,- ասել է Մոգերինին:

Նա հայտնել է, որ դեռևս չի կարող այցի հստակ ժամկետներ նախանշել, ինչպես նաև հայտնել, թե ԵՄ ինչ հանձնակատարներ նրան կուղեկցեն այցի ընթացքում:

Մոգերինին տեղեկացրել է նաև, որ փետրվարի 15-16-ը Բրյուսելում կընդունի Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում