Առաջին վեց փախստականները ժամանել են Լատվիա

Առաջին վեց փախստականները ժամանել են Լատվիա

Սիրիայից և Էրիտրեայից առաջին վեց փախստականները ժամանել են Լատվիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԻԱ-ն, այս մասին հայտնել է Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը:

«Երկիր է ժամանել վեց մարդ, ովքեր ունեն միջազգային աջակցության կարիք: Լատվիա է ժամանել Սիրիայից և Էրիտրեայից երկու ընտանիք, այդ թվում և նախադպրոցական տարիքի երկու երեխա»,- ասվում է Լատվիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Լատվիան պարտավորվել է երկու տարիների ընթացքում իր երկրի տարածքում տեղավորել 531 փախստականի: Նախնական շրջանում նրանք մնալու են անօրինական ներգաղթյալների համար նախատեսված կենտրոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում