«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օծվել է «Սուրբ Պայծառակերպություն» մատուռը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օծվել է «Սուրբ Պայծառակերպություն» մատուռը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորության մասնակցությամբ, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ փետրվարի 6-ին օծվել են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մատուռում տեղադրված խաչքարը և սրբապատկերները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, մատուռն անվանվել է «Սուրբ Պայծառակերպություն»` ի խնդիր դատապարտյալների վերափոխման, այլակերպման և պայծառակերպման:

Արարողությանը մասնակցել են քրեակատարողական ծառայության ղեկավար կազմը, դատապարտյալներ, հյուրեր: Սրբապատկերները դատապարտյալի ձեռքի աշխատանք են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում