Ճամբարակում և Վարդենիսում բուք է

Ճամբարակում և Վարդենիսում բուք է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ, Արտենի-Թլիկ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները: Ապարան-Ծիլքար, Վայք-«Զանգեր», Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Ինչպես տեղեկացավ նախարարության պաշտոնական կայքից, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ Ճամբարակում և Վարդենիսում բուք է:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում