Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 11-13-ը և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 14-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին հյուսիս-արևմտյան է՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևանում փետրվարի 11-13-ը և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 14-ին սպասվում է ամպամածության ավելացում, հնարավոր է թույլ անձրև:

Հետևեք մեզ նաև Telegram-ում