Իտալիայում 100-ից ավելի մարդու են ձերբակալել մաֆիական գործունեության համար

Իտալիայում 100-ից ավելի մարդու են ձերբակալել մաֆիական գործունեության համար

Սիցիլիայի Կատանիա քաղաքի կարաբինավորներն ընդգրկուն գործողություն են անցկացնում մաֆիայի դեմ պայքարի շրջանակներում, որի արդյունքում ձերբակալման օրդերներ են տրվել մաֆիական գործունեության մեջ կասկածվող 109 հոգու նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին հաղորդել Է Tgcom 24 հեռուստաալիքը:

Ձերբակալությունները կատարվում են ամբողջ Իտալիայում եւ արտասահմանում, գործի են դրվել իրավապահ մարմինների ավելի քան 500 աշխատակիցներ: Հետաքննության ուշադրության կենտրոնում, որը վարում Է Կատանիայի դատախազության մաֆիայի դեմ պայքարի բաժինը, Լաուդանիի ազդեցիկ մաֆիական կլանն Է, որը սերտորեն կապված Է «Կոզա Նոստրա» սիցիլիական հանցավոր կազմակերպության հետ:

Հետաքննության բոլոր ֆիգուրանտները կասկածվում են մաֆիական գործունեությանը մասնակցության, շորթումների, մաքսանենգության, թմրանյութերի առեւտրի եւ անօրինականորեն զենք պահելու մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում