ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու առաջարկը

ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու առաջարկը

ՌԴ ԱԳ նախարարությունը կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը լուծարելու Պետդումայի պատգամավորների առաջարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Սերգեյ Օբուխովը (երկուսն Էլ ՌԴ կոմկուսից) առաջարկ են ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին՝ չեղյալ հայտարարելու Բարեկամության եւ եղբայրության մասին մոսկովյան պայմանագիրը, որը 1921 թվականի մարտի 16-ին ստորագրվել Է ՌԽՖՍՀ-ի կառավարության եւ Թուրքիայի կառավարության միջեւ: Իրենց նամակում պատգամավորները նշել են Թուրքիայի հետեւողական ագրեսիվ գործելակերպը:

«ՌԴ ԱԳ նախարարությունն իրոք ստացել Է Ռուսաստանի Պետդումայի մի խումբ պատգամավորների հարցումը՝ հիշյալ պայմանագրի լուծարման առաջարկությամբ: Ներկա պահին ես կարող եմ նաեւ ասել, որ հարցումը եւ թե կոնկրետ ինչ Է առաջարկում, պետք Է ուսումնասիրվի: Համապատասխանաբար այդ ամենը կարվի սահմանված կարգով: Առայժմ հարկավոր Է ուսումնասիրել այդ նախաձեռնությունը»,- ասել Է Զախարովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում