Արտակ Դավթյանը գոհ է իրենց խմբակցության «բովանդակությունից». վարկանիշն ընտրողն է որոշել

Արտակ Դավթյանը գոհ է իրենց խմբակցության «բովանդակությունից». վարկանիշն ընտրողն է որոշել

Ընտրական նոր օրենսգիրքը հունիսին 1-ին պետք է ընդունված լինի, իսկ ԿԸՀ-ի ձևավորումը  պետք է ավարտվի նոյեմբերին՝ բաղկացած 7 անդամից և 6 տարի ժամկետով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը:  Վերջինը վստահեցրեց,  որ հաշվի են առնելու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտողությունները:

Times.am-ի հակադարձմանը՝ կարո՞ղ եք երաշխավորել, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի դեպքում ՀՀԿ խմբակցությունում չեն լինի օրենսդիր գործունեությունից հեռու  մարդիկ, որոնք միայն մեծամասնականով չէ, որ հայտնվել են ԱԺ-ում, Արտակ Դավթյանը նկատեց. «Կունենանք ընտրական օրենսգիրք, ձևավորված ԿԸՀ, ընտրական հանձնաժողովմներ,  համամասնական ցուցակ, այդ դեպքում էլ ավելի առարկայական կխոսենք»:

Լրացմանն՝ ամեն դեպքում նման ակնկալիք կարո՞ղ են ունենալ, որ այլ «բովանդակության» խմբակցություն, Աժ կտեսնենք:

-Մենք միշտ էլ ունեցել ենք նորմալ ցուցակներ:

-Այսինքն՝ Ձեզ բավարարո՞ւմ է խմբակցության  «բովանդակությունը», մարդիկ, որոնք իրենց  կեցվածքով, խոսելաոճով  երկրի վարկանիշին վնասում են:

-Այո, ինձ  բավարարում է: Իսկ վարկանիշն ընտրողն է  որոշում, կլինեն ընտրություններ կտեսնենք:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում