Լորան Ֆաբիուսը թողնում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնը

Լորան Ֆաբիուսը թողնում է Ֆրանսիայի ԱԳ նախարարի պաշտոնը

Լորան Ֆաբիուսը թողնում Է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա լրագրողներին հայտնել Է Նախարարների խորհրդի՝ փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացած նիստի ավարտից հետո:

«Սա Նախարարների խորհրդի վերջին նիստն Էր, որին ես մասնակցեցի»,- ասել Է նա:

Ավելի վաղ BFM-TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Լորան Ֆաբիուսն ասել Էր. «ԱԳՆ-ն ինձ համար լավ նախարարություն Է եղել: Ֆրանսիան կարող Է հպարտանալ կատարված աշխատանքով: Մասնավորապես, անցկացնելով կլիմայի փոփոխման հարցերին նվիրված ՄԱԿ-ի խորհրդաժողովը, մենք աշխարհի համար օգտակար շատ բան արեցինք»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆաբիուսի թեկնածությունն առաջադրել Է Սահմանադրական խորհրդի նախագահի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում