Կառավարությունը կքննարկի Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագիրը չեղարկելու հարցը

Կառավարությունը կքննարկի Մարզահամերգային համալիրի վաճառքի պայմանագիրը չեղարկելու հարցը

ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել գործադիրի 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզ ահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշման նախագիծ: Նախագիծը ընդգրկված է կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ՀՀ ՊՆ-ն պետք է լուծի «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2015թ. օգոստոսի 13-ի N 935-Ա որոշման համաձայն «ՆՏԱԱ ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:

Որոշման նախագծի ընդունումը 2016 թվականի ՀՀ պետական բյուջեում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում