Ադրբեջանի բնակչությունը կուտակել է 2,4 մլրդ մանաթ հարկային պարտք

Ադրբեջանի բնակչությունը կուտակել է 2,4 մլրդ մանաթ հարկային պարտք

Ադրբեջանում ներկայում հարկատուները պետբյուջեին 2,4 մլրդ մանաթ պարտք ունեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.com լրատվական կայքը, այսօր Բաքվում լրագրողներին հայտարարել է հարկերի փոխնախարար Սահիբ Ալեքբերովը:

Նրա խոսքով` ներկայում հարկատուների ինքնակամ հարկ վճարելու մակարդակը կազմում է 70 տոկոս:

Ադրբեջանի Պետվիճկոմի համաձայն` այս տարվա հունվարին, դեկտեմբերի համեմատ, Ադրբեջանում պարենամթերքը թանկացել է 8,7 տոկոսով, ոչ պարենային ապրանքները` 5,6 տոկոս, բնակչությանը մատուցվող ծառայությունները` 5,8 տոկոսով:

Ադրբեջանում մեկ տարվա ընթացքում շրջանառության մեջ կանխիկ փողը 2,1 անգամ կրճատվել է: Դրա հետ միասին արտասահմանյան արժույթով դեպոզիտները տարվա ընթացքում 3,1 անգամ աճել են, իսկ դեկտեմբերին` 51,4 տոկոսով կամ 12 մլրդ 705,5 մլն մանաթով` կազմելով գումարային փողային զանգվածի 60 տոկոսը:

Նավթի գնանկման եւ մանաթի փոխարժեքի երկու անգամ արժեզրկվելու պատճառով տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանում 2015 թվականին վարկային կազմակերպություններից պարտք վերցրած անձանց ընդհանուր թիվը 229 հազար184 մարդով ավելացել է եւ կազմել 2 մլն 545 հազար 724 մարդ: Միայն դեկտեմբերին վճարման ժամկետն անցած խնդրահարույց վարկերը 278,9 մլն մանաթով աճել են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում