Բելառուսում կանցկացվեն ԱՊՀ-ի երկրների՝ կիբեռահաբեկչության դեմ պայքարի վարժանքներ

Բելառուսում կանցկացվեն ԱՊՀ-ի երկրների՝ կիբեռահաբեկչության դեմ պայքարի վարժանքներ

2016 թվականի մայիս-հունիս ամիսներին Բելառուսում կանցկացվեն ԱՊՀ-ի պետությունների՝ կիբեռահաբեկչության դեմ պայքարի «Կիբեռ-հակաահաբեկչություն-2016» համատեղ վարժանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը՝ փետրվարի 10-ին ելույթ ունենալով ԱՊՀ-ի մասնակից երկրների հակաահաբեկչական կենտրոնի 9-րդ խորհրդակցության ընթացքում:

Վարժանքներին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի հատուկ ծառայությունները:

«Ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ-ի անդամ պետությունների համագործակցության գործող ծրագրին համապատասխան՝ 2016 թվականի մայիս-հունիսին ԱՊՀ-ի ՀԱԿ-ը կանցկացնի «Կիբեռ-հակաահաբեկչություն-2016» համատեղ հակաահաբեկչական վարժանքները, որոնց եզրափակիչ փուլը տեղի կունենա Բելառուսի Հանրապետությունում»,- ասել Է նա:

Նովիկովը ճշտել Է, որ, ըստ վարժանքների մտահղացման՝ Համագործակցության երկրների մասնագետները կկասեցնեն տեղեկատվական ահաբեկչության պայմանական գործողությունները, որոնք առաջատար տեխնոլոգիաների կիրառում են նախատեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում