Ճապոնիան ԿԺԴՀ-ի դեմ միակողմանի պատժամիջոցներ Է սահմանել հրթիռի արձակումից հետո

Ճապոնիան ԿԺԴՀ-ի դեմ միակողմանի պատժամիջոցներ Է սահմանել հրթիռի արձակումից հետո

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել Է ԿԺԴՀ-ի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու մասին՝ ի պատասխան վերջերս գործողության հեռահար շառավղով հրթիռի արձակման, ներառյալ Ճապոնիայի նավահանգիստներում օտարերկրյա այն նավերի մուտքն արգելելը՝ որոնք մինչ այդ այցելել են Հյուսիսային Կորեայի նավահանգիստներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես լրագրողներին հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, հետագայում Ճապոնիայի կառավարությունը կքննարկի լրացուցիչ միջոցառումներ՝ կախված ԿԺԴՀ-ի արձանգանքից եւ միջազգային հանրակցության գործողություններից:

«Կիոդո» գործակալության հաղորդագրության համաձայն՝ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացումը նախատեսում Է այդ երկիր դրամական փոխանցումների սկզբունքային արգելք՝ բացառությամբ 100 հազար իենից (ԱՄՆ-ի 1000 դոլարից պակաս) ոչ ավելի հումանիտար օգնության: Բացի այդ, թույլ չեն տալու Ճապոնիա ժամանել միջուկային եւ հրթիռային տեխնոլոգիաների օտարերկրյա այն մասնագետներին, ովքեր եղել են Հյուսիսային Կորեայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում