Երիտասարդական նվագախումբը կմասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին

Երիտասարդական նվագախումբը կմասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին

Երրորդ տարին անընդմեջ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կմասնակցի Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնին։ Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Այս տարի Երիտասարդական նվագախումբը ելույթներ կունենա մարտի 13-20-ը։ Կներկայացվի 6 համերգ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ»,-տեղեկացրին հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան թավջութակահար Էդգար Մորոն (Edgar Moreau), ջութակահար Լետիցիա Մորենոն (Leticia Moreno), դաշնակահար Գլորիա Կամպաները (Gloria Campaner), երգչուհի Աննա Կասյանը (սոպրանո)։ Կներկայացվեն Բելինիի, Վերդիի, Չայկովսկու, Բեթհովենի, Էլգարի, Պրոկոֆևի և այլ կոմպոզիտորների գործեր։

«Ալ Բուստան» փառատոնը հիմնվել է 1994 թ. Լիբանանում։ Փառատոնը բազմաժանր է։ Այն ներառում է նվագախմբային, երգչախմբային համերգներ, պարային ելույթներ և այլն։ Փառատոնի շրջանակում, որպես կանոն, կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում