«Չորս դաշնամուր` մեկ բեմում» համերգի մասնակիցները պատրաստվում են անակնկալ մատուցել հայ ունկնդրին

«Չորս դաշնամուր` մեկ բեմում» համերգի մասնակիցները պատրաստվում են անակնկալ մատուցել հայ ունկնդրին

Չորս դաշնամուր` մեկ բեմում. Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով  Հայաստան են ժամանել և մարտի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենան հայտնի դաշնակահարներ՝ Գլորիա Կամպաները (Իտալիա), Տրիստան Պֆաֆը (Ֆրանսիա), Ֆրանսուա-Գզավյե Պոազան (Շվեցարիա), ծրագրում՝ Բախ, Ռավել, Պուլենկ…

Առաջին անգամ «Չորս դաշնամուր` մեկ բեմում» նախագիծը Հայաստանում ներկայացվել է 1, 5 տարի առաջ՝  Շվեյցարիայում Ֆրանսուա-Գզավյե Պոազայի փառատոնին ձևաչափի իրականացման  հաջող ելքից հետո: 

Լրագրողների հետ հանդիպմանը արտերկրից ժամանած երաժիշտները վստահեցրեցին, որ անհամբերությամբ էին սպասում երևանյան համերգին:

«Շատ լավ ծանոթ եմ հայ մշակույթին, շատ ընկերներ ունեմ: Համերգին մեծ հաճույք եմ ստանալու»,-շեշտեց Գլորիա Կամպաները:

«Ժնևում մի թաղամասում եմ ապրում, որտեղ հայեր շատ կան: Արդեն հանդես եմ եկել այս կախարդական նվագախմբի հետ»,-լրացրեց Ֆրանսուա-Գզավյե Պոազան:

Հանդիպման ավարտին դաշնակահարներն անակնկալ մատուցեցին հանդիպման մասնակից իգական սեռի ներկայացուցիչներին և կատարեցին Բրամսի վալսերից:

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում