Արմեն Ջիգարխանյանի վիճակը մնում է միջին ծանրության

Արմեն Ջիգարխանյանի վիճակը մնում է միջին ծանրության

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը մնում է միջին ծանրության: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տեղեկացրել են Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի տեղեկատվական ծառայությունից:

Ավելի վաղ Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել էր պալատ:

Մարտի 5-ին Ջիգարխանյանը տեղափոխվել էր հիվանդանոց` ինֆարկտի կասկածանքով, սակայն այդ ախտորոշումը չէր հաստատվել:  

Հետևեք մեզ նաև Telegram-ում