Երևանի ավագանին թավջութակահար Նարեկ Հախնազարյանին բնակարան նվիրեց

Երևանի ավագանին թավջութակահար Նարեկ Հախնազարյանին բնակարան նվիրեց

Երևանի ավագանին հաստատեց  ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանին բնակարան նվիրելու որոշումը այսօր կայացած նիստում: Ավելի կոնկրետ՝ թույլատրվեց Երևանի քաղաքապետին Երևան համայնքի սեփականությունը համարվող Արամի փողոցի հ.82 և հ.84 շենքի հ.75՝ 115.9քմ ընդհանուր մակերեսով բնակարանը սեփականության իրավունքով անհատույց օտարել (նվիրել) Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր Նարեկ Հախնազարյանին։

Նարեկ Հախնազարյանն իր ծնողների և կնոջ հետ բնակվում է Կոմիտասի պողոտայի հ.17 շենքի 7 հասցեում գտնվող 43.7քմ մակերեսով բնակարանում, ինչը ցավոք հնարավորություն չի տալիս ապահովել լիարժեք ստեղծագործելու համար տարրական պայմաններ։

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի համաձայն՝ Նարեկ Հախնազարյանի անվամբ Երևան քաղաքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ։ Երևանի ավագանին բնակարանը նվիրեց Նարեկ Հախնազարյանին, որպեսզի նա հնարավորություն ունենա լիարժեք ստեղծագործական գործունեություն ծավալել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում