708 մլրդ ռուբլի Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացմանը. Պուտինը կարևորել է Ղրիմի կամրջի կառուցումը (ֆոտո, տեսանյութ)

708 մլրդ ռուբլի Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացմանը. Պուտինը կարևորել է Ղրիմի կամրջի կառուցումը (ֆոտո, տեսանյութ)

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Տուզլա կղզի՝ ծանոթանալու Ղրիմի կամրջի շինարարությունը՝ Կերչի նեղուցով: Նախագիծը հաստատվել է 2016-ի փետրվարի 18-ին, կամրջի երկարությունը 19 կմ է, որի կառուցումը նախատեսված է ավարտել 2018-ին:

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի պաշտոնական կայքը, ՌԴ նախագահն այցելել է շինհրապարակ, որից հետո ուղղաթիռում  ծանոթացել կամրջի կառուցման նախագծին:

Պուտինն  այնուհետ  օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել  Ղրիմի եւ Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ: ՌԴ նախագահն ընդգծել է, որ մինչև 2020 թվականը  Ղրիմի եւ Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման համար նախատեսված է 708 մլրդ ռուբլու ֆինանսավորում՝ պահանջելով այն ծախսել արդյունավետ:

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում