Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել

Հայկական զինուժը ադրբեջանական ուղղաթիռ է խոցել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանա֊արցախյան սահմանի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Այս մասին նշված է Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Ըստ Times.am-ի տեղեկությունների, հայկական կողմը անցել է հակահարձակման՝ թշնամուն պատճառելով մարդկային մեծ կորուստներ։ Ըստ ՊԲ մեր զրուցակցի, ադրբեջանցի զինծառայողների դիակները գտնվում են հենց հայկական մարտական դիրքերին հարող տարածքներում։

Հայտնի է դարձել նաև, որ Հայոց բանակի ՀՕՊ ստորաբաժանումներն ադրբեջանական ռազմական ուղղաթիռ են խոցել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում