Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ»-ը երկու համերգ կունենան Երևանում

Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ»-ը երկու համերգ կունենան Երևանում

Աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը և նրա ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախումբը Հայաստանում հանդես կգան երկու համերգով: «Արմենպրես»-ի թղթակիցը համերգների կազմակերպիչ «Բեմ պրոդաքշն»-ից պարզել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք երկու համերգների ծրագրերը:

Ապրիլի 28-ին երաժիշտների կատարմամբ կհնչեն Վ. Ա. Մոցարտի, Լ. Բոկերինիի, Յո. Հայդնի, Դ. Շոստակովիչի գործերը: Երեկոյի ընթացքում որպես մենակատար հանդես կգա Ալեքսանդրա Ստիչկինան (դաշնամուր):

Ապրիլի 29-ի համերգային ծրագրում կներկայացվեն Վ. Ա. Մոցարտի, Պ. Չայկովսկու, Ջ. Ռոսինիի, Ա. Պիացոլայի գործերը: Որպես մենակատարներ երեկոյի ընթացքում ելույթ կունենան ջութակահարներ Դենիս Շուլգինը, Լեվ Իոմդինը, Գեորգի Ցայը, Եվգենի Ստեմբոլսկին և ակորդեոնահար Նիկիտա Վլասովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում