AM | RU
USD
EUR
RUB

Թե ինչպես հասանք Քարվաճառ (լուսանկարներ)

 

Հունվարի 12-ին հայկական լրատվական կայքերը տեղեկացնում էին, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է: Հակառակ դրան, տեղեկացանք, որ առավոտյան Քարվաճառ-Վարդենիս գիծն սպասարկող ՈՒԱԶ-ը բարեհաջող հասել է Վարդենիս, իսկ դա նշանակում է, որ մեքենան պետք է նաեւ հետ գնար: Առավոտյան ճանապարհվեցինք Վարդենիս, իսկ ցերեկը, ժամը մոտավորապես 14:00, ճանապարհ ընկանք դեպի Քարվաճառ:

Սկզբից ճանապարհը նորմալ էր, ձյունառատ, բայց անցանելի: Որոշակի ճանապարհ անցնելուց հետո, սակայն, Հարյուրո ձոր կոչվող վայրում ճանապարհն անանցանելի դարձավ: Մի քանի մեքենաներ խրվել էին ձյան մեջ ու չէին կարողանում առաջ գնալ` խանգարելով նաեւ մյուսներին: Մեր ՈՒԱԶ-ի մեջ ուղեւորների մեծ մասը տղամարդիկ էին, եւ հենց դրա շնորհիվ էլ մենք Քարվաճառ հասանք: Նրանք մետր առ մետր մաքրում էին ձյունը, հետո` հրում մեքենան: Այդպես մեր համար մեր ճանապարհը բացելով առաջ էինք գնում' անցնելով ձյան մեջ խրված մի քանի մեքենաների: Մյուս մեքենաներից մեկի վարորդն ասաց, որ դիմացից ձյունը մաքրող բուլդոզեր (գրեյդեր) է գալիս: Բայց մեր փորձառու վարորդը որոշեց չսպասել գրեյդերին, այլ սեփական ուժերով առաջ շարժվել: Որոշակի ճանապարհ էինք անցել, երբ գրեյդերն իրոք երեւաց: Եկավ, մի քիչ ձյուն մաքրեց եւ ուղիղ մեր մեքենայի դիմացը կանգնած փչացավ: Այստեղ իզուր տեղը մոտավորապես 40 րոպե կորցրինք, քանի որ այդ հսկայական մեքենան փակել էր տեղաշարժվելու ամեն հնարավորություն: Վերջապես այն սարքեցին ու հեռացան, դե մենք էլ շարունակեցինք մեր ճանապարհն ու երեկոյան ժամն ութի մոտերը հասանք Քարվաճառ: Ու ինչպես միշտ է լինում հոգնեցնող ճանապարհորդությունից հետո Քարվաճառ հասնելուց հետո, տեղ հասնելուն պես մոռացանք եւ´ դժվար ճանապարհը, եւ´ ցուրտը, եւ ամենակարեւորը' այդքան մրսելուց հետո չհիվանդացանք :)

Մեքենայում երկու փոքրիկ բալիկներ կային, ովքեր ո´չ լաց եղան, ո´չ նվնվացին, ո´չ ցրտից բողոքեցին: Տղաներն էլ անտրտունջ մաքրում էին ճանապարհը, ասելով, որ իրենք սովոր են դրան: Ու դժվար ճանապարհն այդպես հանգիստ հաղթահարող տղաները հենց ազատագրված տարածքի այն բնակիչներն են, ովքեր բոլորից լուռ ու մի տեսակ համակերպված իրենց կյանքի դժվարություններին' այդպես հաղթահարելով առաջ են գնում' հույսներն իրենց վրա դրած:

Ի դեպ, այս ճանապարհը ռազմավարական նշանակության է…

Թամարա Գրիգորյան

 

 

Լրահոս
Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը Միհրան Պողոսյանն օֆշորային ընկերությունների գործով հրավիրվել է հարցաքննության ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը Ուրցաձորցիները հավաքվել են Գլխավոր դատախազության առջև Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների Ամենամեծ սուտը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր Այլևս հնարավոր չէ գաղտնալսման համար նախատեսված սարքեր ներկրել Հայաստան. Վանեցյան Boeing ընկերությունը զրկվել է միլիարդավոր դոլարներից Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Ռոբերտ Քոչարյանին ուղղված Վահան Շիրխանյանի նամակը դատախազությունը ուղարկել է ԱԱԾ. Վանեցյան ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈւՂԻՂ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Աթենքում նռնակ են նետել ՌԴ հյուպատոսության մոտ գտնվող ոստիկանական անցակետի վրա Բոլոր խաղերը խաղացել էինք, «քաղաքացու օր»-ն էր մնացել Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan