Օլանդն ընդունելու է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին

Օլանդն ընդունելու է Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ընդունելու է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Վահան Հովհաննեսյանին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը:

Օլանդի և Հովհաննեսյանի հանդիպումն ընդգրկված է Ֆրանսիայի նախագահի հաջորդ շաբաթվա օրակարգում: Նախատեսվում է, որ հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին` տեղի ժամանակով 15:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում