Սերժ Սարգսյանի հրամանագրերով ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

Սերժ Սարգսյանի հրամանագրերով ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով քիչ առաջ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են Պաշտպանության նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ինչպես տեղեկացնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը՝ Նախագահի որոշմամբ պաշտոնանկ են արվել՝

Ալիկ ՄԻՐԶԱԲԵԿՅԱՆԸ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ,

Գեներալ-մայոր Կոմիտաս ՄՈՒՐԱԴՅԱՆԸ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ,

Գեներալ-մայոր Արշակ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում