Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվեց մինչ 2017-ի հունվար

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվեց մինչ 2017-ի հունվար

ՀՀ կառավարությունը նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգեց մինչ 2017 թվականի հունվարի 1-ը: Այդ նպատակով գործադիրը փոփոխություններ կատարեց 2013թ. սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» որոշման մեջ:

«2013թ. սեպտեմբերի 5-ի որոշման համաձայն ս.թ մայիսի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր է 2014թ. արդյունքներով 10 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ կամ 2015թ. արդյունքներով 10 մլն դրամից մինչև 115 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար: Հաշվի առնելով, որ հարկ վճարողներին մինչև մայիսի 1-ը համապատասխան քանակի նոր սերնդի ՀԴՄ-ներով ապահովումը ռիսկային է՝ փոփոխություններով առաջարկվում է վերը նշված ժամկետը հետաձգել մինչև 2017թ. հունվարի 1-ը»,-ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Ըստ նրա՝ ժամկետի հետաձգումը հնարավորություն կընձեռի ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման առավել սահուն գործընթաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում