Առաջարկել եմ ՀՀ առաջին նախագահին լինել իր հայրենիքի արցախյան հատվածում, ինչը սիրով ընդունել է. Բակո Սահակյան

Առաջարկել եմ ՀՀ առաջին նախագահին լինել իր հայրենիքի արցախյան հատվածում, ինչը սիրով ընդունել է. Բակո Սահակյան

ՀՀ նախագահի վերջին այցելությունը թույլ տվեց անդրադառնալ որոշակի  խնդիրների, ընդունել մի շարք որոշումներ: Այս մասին ապրիլյան իրադարձություններից հետո առաջին հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ տեղեկացնելով, որ ձեռքբերված  պայմանավորվածությունների մի մասն արդեն կատարվում է:

Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, Բակո Սահակյանը տեղեկացրել է, որ կապ է հաստատել նրա, երբ առողջական խնդիրներով ԱՄՆ-ում է եղել. տեղեկացել է Տեր-Պետրոսյանի մասին, այնուհետ առաջարկել  վերադառնալուց հետո լինել Արցախում. «Առաջարկել եմ, որ  Հայաստան վերադառնալուց լինի  իր հայրենիքի արցախյան հատվածում, ինչը սիրով ընդունել է, և մոտ ապագայում  հանդիպում ունենալու եմ ՀՀ առաջին նախագահի հետ»:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում