«Հրապարակ». Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաև Հայաստանի սահմանների մոտակայքում

«Հրապարակ». Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաև Հայաստանի սահմանների մոտակայքում

«Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաև Հայաստանի սահմանների մոտակայքում։ Մասնավորապես, Նախիջևանի հետ սահմանին՝ շարժ է նկատվել։ Մեր տեղեկությունը, որ երկու օր առաջ ադրբեջանական անօդաչու ինքնաթիռ է հայտնվել նաև Երասխի դիրքերի մոտակայքում, հաստատեց Երասխավանի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը։ Նա ասաց, որ ինքն էլ է այդ մասին լսել զորամասի զինվորականներից։ Հայ զինվորականները չեն կարողացել ոչնչացնել սարքը՝ կրակել են, չի կպել։ Ի դեպ, նախօրեին անօդաչու թռչող սարքեր են երևացել նաև Տավուշի սահմանների երկայնքով»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում