«Ժողովուրդ». ՃՈ-ում վերադարձել են հին գործելաոճին

«Ժողովուրդ». ՃՈ-ում վերադարձել են հին գործելաոճին

«Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԱԾ-ի միջնորդությամբ դատարանը կալանավորել է չորս անձանց, որոնք մեղադրվում են փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների համարանիշներ կեղծելու և իրացնելու մեջ։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ կալանավորվածները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ են եղել, և հենց այդ հանգամանքով է պայմանավորված այն փաստը, որ գործը ՀՀ ԱԱԾ-ն է քննում։ ՀՀ ՃՈ պետ Արմեն Հակոբյանից փորձեցինք ճշտել մեր տեղեկությունը։

Սակայն Արմեն Հակոբյանը հավաստիացրեց, թե այդ մասին տեղեկություն չունի։ Լուրեր կան, որ իրավապահները բողոքներ են ստացել նաև այն մասին, որ ՃՈ-ում վերադարձել են հին գործելաոճին, և, այսպես կոչված, «գոլդ» համարանիշները Արմեն Հակոբյանի գիտությամբ վաճառում են միայն ծանոթներին։ Ինչպես հայտնի է՝ համարանիշներն օրենքով սահմանված հստակ գին ունեն, որը կարող է մինչև ութ միլիոն դրամի հասնել։ Բայց ՃՈ-ի համար միայն գումար վճարելը բավարար չէ, որ վարորդն իր նախընտրած աետհամարանիշը ձեռք բերի»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում