«Իրատես». Դրսի հայ մեծահարուստները կասկածներ ունեն, որ իրենց գումարները գուցե նպատակակետին չհասնեն

«Իրատես». Դրսի հայ մեծահարուստները կասկածներ ունեն, որ իրենց գումարները գուցե նպատակակետին չհասնեն

«Արցախին գումարներ ուղարկող սփյուռքի մեր հայրենակիցները ցանկանում են անմիջականորեն մասնակցել դրանց բաշխման գործընթացին։

Մեր տեղեկություններով, դրսի հայ մեծահարուստներն անձամբ պաշտպանության նախարարությունից ցուցակ են պահանջել, թե ինչ է բանակին, զոհվածների ընտանիքներին և վիրավորներին հարկավոր, որպեսզի հասցեական օգնություն ցուցաբերեն։ Ասել է՝ կասկածներ ունեն, որ իրենց գումարները գուցե նպատակակետին չհասնեն։ Սա, թերևս, հզոր ապտակ է, որը պետք է պատկան մարմիններին սթափեցնի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում