«Առավոտ». Ադրբեջանն ի զորու չէ թաքցնել խուճապը

«Առավոտ». Ադրբեջանն ի զորու չէ թաքցնել խուճապը

«Ադրբեջանն իր հայտարարություններով ու գործողություններով անընդհատ «հիշեցնում» է, որ ոչինչ դեռ ավարտված չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով շփման գծում պահպանվող լարվածությանը:

«Հայկական զինուժն ու համապատասխան ծառայությունները ինչպես քառօրյա պատերազմի, այնպես էլ այս օրերին մեծ ծավալի աշխատանք են տանում հակառակորդի ակտիվությունը ճնշելու ուղղությամբ: Նույնիսկ Ադրբեջանի պես փակ համակարգ ունեցող երկիրն ի զորու չէ թաքցնել այն խուճապային տրամադրությունները, տեղահանումները, մեծաթիվ զոհերն ու վիրավորները, որոնք խնամքով փորձում է թաքցնել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը»,- հավելել է քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում