Պան Գի Մունը պահանջել է արդարադատությանը հանձնել Հալեպի հիվանդանոցին ավիահարվածի պատասխանատուներին

Պան Գի Մունը պահանջել է արդարադատությանը հանձնել Հալեպի հիվանդանոցին ավիահարվածի պատասխանատուներին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատության է ենթարկել Սիրիայի Հալեպ քաղաքի «Ալ Քուդս» հիվանդանոցի ռմբակոծումը, որի զոհ են դարձել տասնյակ մարդիկ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Անհրաժեշտ է, որ նման հանցագործությունների հարցում հաղթանակի արդարադատությունը»,- ասված է հաղորդագրության մեջ, որն ապրիլի 28-ին տարածվել է Պան Գի Մունի անունից: Գլխավոր քարտուղարը «աններելի» է համարել քաղաքացիական անձանց վրա կատարվող նման հարձակումները:

Հալեպից կամավորների տրամադրած տվյալների համաձայն՝ առնվազն 27 մարդ է զոհվել «Ալ Քուդս» հիվանդանոցին հասցված ավիահարվածի հետեւանքով: «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հայտնել է 14 զոհվածների մասին, որոնց թվում եղել են հիվանդներ եւ բուժանձնակազմի անդամներ:

Գլխավոր քարտուղարը հորդորել է Սիրիայի հակամարտող բոլոր կողմերին՝ «անհապաղ վերականգնել բախումների դադարեցման ռեժիմի պահպանումը»: «Նա հորդորում է Սիրիայի աջակցման միջազգային խմբին, մասնավորապես, երկու համանախագահներին՝ Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին, ճնշում գործադրել հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի վրա, որպեսզի կանգնեցվեն բախումները եւ ապահովվի «Ալ Քուդս» հոսպիտալի վրա կատարված գրոհի հավաստի հետաքննությունը»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում