ՌԴ-ն եւ Չինաստանը ԿԺԴՀ-ին խորհուրդ են տվել «ձեռնպահ մնալ չկշռադատված քայլերից»

ՌԴ-ն եւ Չինաստանը ԿԺԴՀ-ին խորհուրդ են տվել «ձեռնպահ մնալ չկշռադատված քայլերից»

Ռուսաստանը եւ Չինաստանը կարծում են, որ Հյուսիսային Կորեան պետք է ձեռնպահ մնա անպատասխանատու գործողություններից, ընդգծում են ԿԺԴՀ-ի գործողությունները որպես Կորեական թերակղզում ռազմական ներուժի ավելացման պատրվակ օգտագործելու փորձերի վտանգավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք միասնական ենք այն հարցում, որ հյուսիսկորեական կողմը պետք է ձեռնպահ մնա ցանկացած նոր անպատասխանատու քայլերից եւ միաժամանակ ընդգծեցինք Փենյանի գործողությունները՝ դրանց ամբողջ անընդունելիությամբ հանդերձ, տարածաշրջանում ռազմական ներուժի ավելացման եւ այստեղ ԱՄՆ-ի գլոբալ հակահրթիռային պաշտպանության դիրքային շրջանի ծավալման համար որպես պատրվակ օգտագործելու փորձերի անարդյունավետությունն ու վտանգավորությունը»,- ասել է Լավրովն իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ հրավիրած մամուլի ասուլիսում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում