Սիրիական բանակը հարձակում է պատրաստում Դեր Զորի եւ Ռաքքայի ուղղությամբ

Սիրիական բանակը հարձակում է պատրաստում Դեր Զորի եւ Ռաքքայի ուղղությամբ

Սիրիայի կառավարական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ հարձակում է պատրաստում Դեր Զորի եւ Ռաքքայի ուղղությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին, հայտնել է Ժնեւում ՄԱԿ-ի բաժանմունքին եւ միջազգային մյուս կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսեյ Բորոդավկինը:

Նա նշել Է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմը չի տարածվում «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» ծայրահեղական խմբավորումների վրա, որոնց դեմ մարտական գործողություններ են ընթանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում