Պատգամավորն ավելորդ է համարում բանակցությունների մասին խոսելը, քանի դեռ չեն դադարել պատերազմական գործողությունները

Պատգամավորն ավելորդ է համարում բանակցությունների մասին խոսելը, քանի դեռ չեն դադարել պատերազմական գործողությունները

Քանի դեռ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմը չի դադարել, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Քանի դեռ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են պատերազմական գործողությունները, բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: Անհնար է բանակցել խաղաղ կարգավորման շուրջ, երբ կրակոցները չեն դադարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մելքումյանը:

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հերթին պետք է ավելի հասցեական գնահատականներ հնչեցնեն: «Համանախագահների ինստիտուտը պետք է որոշակի երաշխիքներ տա բանակցությունները վերսկսելու համար: Եթե չկան այդ երաշխիքները, բանակցությունների մասին խոսելն ավելորդ է»,- եզրափակեց Մելքումյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում