«Հայկական ժամանակ». ՀՀ ԱՎԾ-ն արձանագրել է պետական իշխանության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճ

«Հայկական ժամանակ». ՀՀ ԱՎԾ-ն արձանագրել է պետական իշխանության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճ

«Այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում պաշտոնապես արձանագրվել է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կտրուկ աճ։ Սա ՀՀ ԱՎԾ-ի երեկ հրապարակած պաշտոնական տվյալներն են։

Եթե անցած տարվա առաջին եռամսյակում այդ տիպի հանցագործությունների թիվը եղել է 273, ապա այս տարի դրանց թիվը հասել է 890-ի։ Թե կոնկրետ որ հանցագործություններն են համարվում այդպիսին, ԱՎԾ-ի տեղեկանքում նշված չէ: Իսկ ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հանցագործությունների թիվը աճել է 20 տոկոսով և հասել մոտ 5 հազարի։ Սա հատկապես ուշագրավ է ՀՀ ոստիկանության շարունակական բարեվախվելու մասին հայտարարությունների եւ այդ կառույցին տրամադրվող Ֆինանսական միջոցների առաջանցիկ աճի Ֆոնին»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում