«Չորրորդ իշխանություն». Աշակերտի հայրը դաժան ծեծի է ենթարկել Սպանդարյանի անվան դպրոցի ուսուցչին

«Չորրորդ իշխանություն». Աշակերտի հայրը դաժան ծեծի է ենթարկել Սպանդարյանի անվան դպրոցի ուսուցչին

Օրերս Ս. Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի տղաներից մեկի հոր և տեխնոլոգիայի տղամարդ ուսուցչի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել: Աշակերտի հայրը ծեծելով ոտքի տակ էր գցել 60-ն անց ուսուցչին՝ չխնայելով նաև նրան օգնության հասած կին մանկավարժներին: Մի խոսքով՝ հայրը դպրոցը վերածել էր մարտական գործողությունների դաշտի՝ փորձելով կարգի հրավիրել ուսուցիչներին, որոնք նեղացրել են որդուն: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:

Դպրոցից թերթին փոխանցել են, որ տնային առաջադրանքը չկատարելու պատճառով ուսուցիչը աշակերտին հանձնարարել է դասարանում կատարել առաջադրանքը, որին տղան հակադարձել է, թե դա էշություն է: Ծնողները պնդում են, որ այդ արտահայտությունից հետո ուսուցիչը ոլորել է իրենց որդու ականջը, իսկ ուսուցչական կոլեկտիվը պնդում է, որ նման բան չի եղել:

Բանը «ռազբորկայի» չի հասել, քանի որ տղայի հայրը պարզապես փորձել է ծեծել ուսուցչին՝ վնասելով նաև դպրոցի գույքը՝ սեղաններն ու աթոռները: Թերթի տեղեկություններով՝ ոստիկանությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե, որտեղ էլ ծեծի հատկանիշներով գործ է հարուցվել ծնողի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում