Աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է (ֆոտո)

Աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է (ֆոտո)

Հակառակորդի հրետակոծության հետևանքով Արցախում աչքերի ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողներից մեկն այսօր վիրահատվել է  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: Կատարվել է աջ աչքի ռեկոնստրուկտիվ վիրահատություն, հեռացվել է օտար մարմինը:

ԱՆ-ից հայտնում են, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն     Մուրադյանն  այցելել է   ակնաբուժական կենտրոն և բժիշկների հետ քննարկել վիրահատված զինծառայողի բուժման հետագա մանրամասները: Նախարարին  ներկայացվել են կատարված  միջամտությունների տեսակները, ինչպես նաև տեղեկացվել, որ այժմ  մասնագետները քննարկվում են ձախ աչքի վիրահատության հնարավորությունը:   

«Վիրավորը հրազենային վնասվածք  է ստացել, հեռացվել են ներակնային օտար մարմինները, մնացորդային հյուսվածքները: Աջ աչքի վիճակը ծանր էր, բայց հուսալի»,– նշել է ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը` հավաստիացնելով, որ մասնագետները ջանք չեն խնայի վիրավորի տեսողությունը լավացնելու և վերականգնելու համար:

Այնուհետև Արմեն Մուրադյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ մասնագետների հետ քննարկել է ծանր վիրավորների հետագա վերականգնողական բուժման  ընթացքը, ինչպես նաև  անհրաժեշտ դեղերով  և  բժշկական նշանակության պարագաներով ապահովվածության  հարցերը:    Նախարարը զրուցել է վիրավորների և նրանց հարազատների հետ` հավաստիացնելով, որ  ապաքինման գործընթացն իր  ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում