Իրանական նավթի արտահանումը հասել է օրական 2,3 մլն բարելի

Իրանական նավթի արտահանումը հասել է օրական 2,3 մլն բարելի

Իրանական նավթի արտահանումը հասել է օրական 2,3 մլն բարելի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ Թեհրանի մերձակա արդյունաբերական ձեռնարկություն կատարած այցելության ժամանակ:

«Իրանը նավթի եւ գազախտուցքի արտահանումն ավելացրել է օրական մինչեւ 2,3 մլն բարելի, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան Իրանի եւ այլ երկրների (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների ու Գերմանիայի) միջեւ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի՝ ատոմային ծրագրի հետ կապված գործարքի իրագործումն սկսելուց առաջ»,- Իսլամական Հանրապետության նախագահի խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:

Նախքան պատժամիջոցների չեղարկումը, որոնք սահմանվել էին, մասնավորապես, Իրանի նավթի ու գազի ճյուղի ընկերությունների դեմ, Իսլամական Հանրապետությանը թույլատրվում էր արտահանել օրական 1 մլն բարելից ոչ ավելի նավթ:

Իրանի նավթի նախարարության տվյալներով՝ մարտի 20-ից երկիրը սեւ ոսկու օրական արտահանումն ավելացրել է մինչեւ 2 մլն բարել, իսկ ապրիլին արդյունահանումն ավելացել է 400 հազար բարելով՝ օրական մինչեւ 3,5 մլն բարել: Իրանի ընթացիկ ֆինանսական տարվա բյուջեում նավթի օրական արդյունահանումը նախատեսված է 2,25 մլն բարելի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում