Պայթյուն Ադրբեջանում ոստիկանական բաժանմունքում

Պայթյուն Ադրբեջանում ոստիկանական բաժանմունքում

Ադրբեջանի հյուսիսարեւլյան Զաքաթալայի շրջանի Ալիաբադ ավանի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ կայքին, հայտնում են, որ պայթյունը մայիսի 1-ին մոտ ժամը 07:30-ին տեղի է ունեցել այն պահին, երբ տեղամասի տեսուչ Ռովշան Բալըեւը բացում էր ոստիկանական բաժանմունքի մուտքի դուռը:

Պայթյունի արդյունքում ոստիկանական բաժանմունքի դռներն ու պատուհանները դուրս են ընկել, ջարդվել լուսամուտների ապակիները: Ծանր վիրավորված կապիտան Բալըեւը տարվել է ՆԳՆ Բաքվի հանրապետական հոսպիտալ:

Ենթադրվում է, որ ոստիկանական բաժանմունքում ձեռքի նռնակ է պայթեցվել:

Զաքաթալայի շրջանը բնակեցված է հիմնականում լեզգիներով, ավարներով եւ վրացիներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում