ՀԾԿՀ-ն գազի սակագնի վերանայման հայտն ստացել է ապրիլի 29-ին և որոշում պետք է կայացնի 80-օրյա ժամկետում

ՀԾԿՀ-ն գազի սակագնի վերանայման հայտն ստացել է ապրիլի 29-ին և որոշում պետք է կայացնի 80-օրյա ժամկետում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից գազի սակագնի վերանայման հայտ է ստացել ապրիլի 29-ին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը` նշելով, որ հանձնաժողովը 80 աշխատանքային օրվա ընթացքում կարող է ուսումնասիրել հայտն ու որոշու մ կայացնել: «Հանձնաժողովը նախանձախնդիր է առավել սեղմ ժամկետներում ուսումնասիրել հարցն ու որոշում կայացնել սակագնի վերաբերյալ»,-ասաց Մարիամ Ստեփանյանը:

Ապրիլի 27-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ պատրաստվում են սակագնի վերանայման հայտ ներկայացնել, որով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146 հազար 700 դրամ՝ ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն։ Այսինքն` բնակիչների համար գազի մեկ խմ սակագինը 156-ից կդառնա 146,7 դրամ: Մայիսի 2-ին ՀԾԿՀ-ից տեղեկացրել են, որ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կսկսի էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում