ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն պայմանավորվել են Սիրիայում ստեղծել հրադադարի մոնիթորինգի հավելյալ խումբ

ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն պայմանավորվել են Սիրիայում ստեղծել հրադադարի մոնիթորինգի հավելյալ խումբ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Մոսկվան պայմանավորվել են Ժնեւում մասնագետների լրացուցիչ խումբ ստեղծել Սիրիայում հրադադարի ռեժիմը հսկելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

Նրա խոսքով՝ այդ խումբն աշխատելու է շուրջօրյա:

ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտնել է, որ քննարկվում են Սիրիայում հրադադարի վերականգնման «եւս մի քանի առաջարկություններ», բայց դրանց շուրջ պայմանավորվածություն «առայժմ չկա»: Նա ընդգծել է, որ «ակտիվ աշխատանք» է ընթանում Սիրիայում, մասնավորապես, Հալեպում բռնությունների դադարեցման համար:

Ջոն Քերին մայիսի 2-ին Ժնեւում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի եւ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրի հետ: Անցած գիշեր կայացել է նրա հանդիպումը Հորդանանի ԱԳ նախարար Նասեր Ջոդայի հետ: Բանակցությունների թեման եղել է Սիրիայի իրադրությունը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում