Լ. Տեր-Պետրոսյանը չի հանդիպի ԼՂՀ վարչապետի և ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության հետ Tert.am

Լ. Տեր-Պետրոսյանը չի հանդիպի ԼՂՀ  վարչապետի և ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության հետ Tert.am

Արցախի ԱԺ «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Արցախ կատարած այցին և հանդիպումների շարքին, ասաց, որ իր հետ հանդիպում նախատեսված չէ:

Նա նշեց, որ եթե Ազգային ժողովի խմբակցությունների հետ հանդիպում նախատեսված լիներ, ինքը տեղեկացված կլիներ:

Հանդիպում նախատեսված չէ նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: «Այդպիսի ծրագիր չկա, որ հանդիպում լինի»,Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում