Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծումը գործնական առաջարկ չէ

Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծումը գործնական առաջարկ չէ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում անվտանգ գոտիների ստեղծումը գործնական առաջարկ չէ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին:

Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կազդի սիրիական իշխանությունների վրա, որ վերջիններս պահպանեն հրադադարի ռեժիմը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելը կոչ է արել Սիրիայում` թուրքական սահմանին մոտ, ստեղծել անվտանգ գոտի, որտեղ փախստականները կկարողանան պատասպարվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում